«Հայկական ժամանակ». Պերմյակովի դասալքության դատավարությունը՝ օգոստոսի 12-ին
Հայկական Մամուլ
«Օգոստոսի 12-ին Գյումրիում մեկնարկելու է ս/թ հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը:
Այս դատը տեղի է ունենալու Ռուսաստանի Հարավկովկասյան ռազմական օկրուգի 5-րդ կայազորային դատարանում, և բուն դատավարությունը, ըստ ամենայնի, կընթանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Այստեղ սակայն, ոչ թե սպանության գործի, այլ Պերմյակովի դասալքության դատավարությունն է տեղի ունենալու: Սպանության գործի քննությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ՀՀ դատարանում աշնանը:
Բայց դասալքության գործի քննությունը չափազանց կարևոր է սպանության ամբողջական բացահայտման և սպանությունից հետո Հայաստանի իրավապահների և ռուս սահմանապահների գործողությունների առումով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել