Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչներին
Այլ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդին առնչվող հարցերի պատասխանատու Միշել Նսեյրիին և Միջին Արևելքի եկեղեցիների ընդհանուր քարտուղար Միշել Ջալխին:
Աշխատանքային հանդիպումն առիթ է հանդիսացել քննարկելու ՄԱԵԽ-ի և ԵՀԽ-ի գործակցությունն ավելի ամրանդելու հնարավորությունները և այդ շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել մի շարք համատեղ ծրագրերի իրագործմանը: Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են հոգևոր պետերի հանդիպում կազմակերպելու ծրագիրը, ինչպես նաև առաջիկա ՄԱԵԽ-ի գործադիր վարչության ժողովի օրակարգերը: Վերոնշյալ հարցերի շուրջ Նորին Սրբությունը ներկայացրել է իր պատկերացումը՝ միաժամանակ կատարելով անհրաժեշտ կարգադրություններ:
Վեհափառ Հայրապետը հատկապես ընդգծել է եկեղեցիների միջև գործակցության շրջանակն ավելի ընդլայնելու անհրաժեշտությունը՝ առավելագույն չափով հեռու մնալով քաղաքական ու միջկրոնական բնույթի հարցերից:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել