ՇՏԱՊ. Նոր պաշտոնանկություններ և նշանակումներ ՀՀ ոստիկանությունում
Գագիկ Շամշյանը հայտնում է
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Շահինյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Գալստյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել կադրերի տրամադրության տակ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է վերցվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Դավթյանը նշանակվել է Երևանի թիվ 2-րդ հաշվառման քննական (ՄՌՈՒ) բաժանմունքի պետ: Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի թիվ մեկ քննական բաժանմունքի ավագ տեսուչ Ավետիս Ավետիսյանը:
Հիշեցնենք որ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել էր նաև թիվ 1 հաշվառման քննական բաժանմունքի պետ Արթուր Մարգարյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը, ազատվել է Քանաքեռ Զեյթունի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել