Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ
Քաղաքական
Սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՄԱԿ-ի Առաջնորդ Կանանց Համաշխարհային Խորհրդի նախագահ, Լիտվայի Հանրապետության նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու «Արևելյան Եվրոպայի ապագան. Կանանց կարգավիճակի բարելավում» թեմայով բարձրաստիճան կլոր սեղան քննարկմանը, որտեղ հանդես կգա ելույթով:
Քննարկումն անցկացվում է ՄԱԿ-ի Առաջնորդ Կանանց Համաշխարհային Խորհրդի կողմից Նյու Յորքում, որտեղ պետությունների կին առաջնորդները կներկայացնեն իրենց տեսակետները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)