Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ 

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում կազմակերպված ընդունելության ժամանակ (լուսանկարներ)

Լուսանկարներ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ Նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում' Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլոք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ: Կոնգրեսական ընդունելության ժամանակ ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը: Կոնգրեսականները և հանդիպմանը հրավիրված մյուս գործիչները ողջունել են ՀՀ Նախագահին, ընդգծել, որ, որպես Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու են մնալ Հայաստանի կողքին' օժանդակելով նրա համար կարևորագույն խնդիրների լուծման գործին և նպաստելով Հայաստանի զարգացմանը, հզորացմանն ու բարեկեցությանը:

***

Սերժ Սարգսյանի ելույթը կոնգրեսական ընդունելության ժամանակ

Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն նախագահ Ռոյս,
Հարգելի՛ կոնգրեսականներ,
Հարգարժա՛ն պարոնայք Էռնեկյան և Թենեմբաում,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ: Այս միջոցառումը հարգանքի դրսևորում է ոչ միայն զոհերի, վերապրածների, նրանց ժառանգների, այլև ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Սա հավասարապես հարգանքի դրսևորում է բոլոր այն ժողովուրդների հանդեպ, որոնք երբևէ անցել են ցեղասպանություն կոչվող արհավիրքի միջով:

Սա ևս մեկ առիթ է ասելու, որ հանդուրժողականությունը, բազմակարծություն և իրավահավասարության հետ միասին, բարձր արժեքների ակունքներից է, բայց այն կարող է նաև հանցավոր լինել, երբ հանդուրժվում է չարը, երբ հանդուրժվում է անհանդուրժելին: Նման դեպքերում, ինչպես ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը. «Լռությունն աջակցում է ագրեսորին, բայց ոչ երբեք զոհին: Լռությունը խրախուսում է տանջողին, բայց ոչ երբեք տանջվողին: Երբեմն մենք պետք է միջամտենք: Երբ մարդկային կյանքը վտանգված է, երբ մարդկային արժանապատվությունն է վտանգված, պետական սահմաններն ու շահերը դառնում են ոչ կարևոր: Աշխարհի որ ծայրում էլ որ տղամարդ կամ կին հետապնդվեն իրենց ռասայի, կրոնի կամ քաղաքական հայացքների պատճառով, այդ վայրը պետք է դառնա տիեզերքի կենտրոնը»:

Այս առումով Հենրի Մորգենթաու ավագին «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալով հետմահու պարգևատրելու նախաձեռնությունն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի: Շատ ուրախ եմ որ այսօր մեզ հետ է գտնվում Հենրի Մորգենթաուի թոռը՝ պարոն Ռոբերտ Մորգենթաուն:

Պարո՛ն Մորգենթաու,

Ձեր պապն առաջին ամերիկացին էր, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանք որակելով «ազգի ոչնչացման արշավ»: Որպես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան, անձամբ ականատես լինելով այդ արհավիրքին՝ հետագայում նա իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում գրելու էր. «Ես համոզված եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանությունները և հետապնդումներն աննշան են թվում 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքների համեմատ…: Մենք, թերևս, գործ ունենք մի նոր հանցագործության հետ, որի նպատակը բնաջնջումն է»: Ավելի ուշ Մորգենթաուի բնութագրած այդ նոր հանցագործությունն էր, որ Ռաֆայել Լեմկինի կողմից պիտի որակվեր որպես Ցեղասպանություն:

Ասում են, քանի դեռ կենդանի է հիշողությունը, կենդանի է նաև ճշմարտությունը: Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստեր մեզ են փոխանցվել Հենրի Մորգենթաուի հուշերից: Նրա հուշագրությունն այսօր էլ երիտթուրքերի անմարդկային ու վայրագ հանցագործությունների կանխամտածված բնույթը փաստելու կարևորագույն սկզբնաղբյուրներից է: Տեղին է հիշել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի' Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի՝ դեսպան Մորգենթաուին ուղղված հանդիմանությունն առ այն, թե «ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված հայերով. Դուք հրեա եք, այդ մարդիկ՝ քրիստոնյա… Ինչո՞ւ եք խանգարում այդ քրիստոնյաների հետ վարվենք այնպես, ինչպես ցանկանում ենք»:

Նույն ինքը՝ Մորգենթաուն էր Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպության ստեղծման գաղափարախոսն ու ջատագովը: Այս կազմակերպության հարյուրավոր աշխատակիցներ տարբեր երկրներում, այդ թվում' Հայաստանում, լծվեցին որբախնամ գործին' վերահաս մահից փրկելով տասնյակ հազարավոր հայ որբերի: Դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ նա շարունակեց իր մարդասիրական գործունեությունը՝ օգնություն ցուցաբերելով հայրենիքից արտաքսված և զանգվածային կոտորածներից փրկված հայ, ասորի և հույն գաղթականներին: Սա ամերիկյան մարդասիրության խոսուն դրվագներից է:

Հենրի Մորգենթաու անունը յուրաքանչյուր հայի համար անջնջելի է՝ որպես մի նվիրյալ, ով գերադասեց ճշմարտությունը լռությունից, ով նախընտրեց դժբախտության մեջ հայտնվածներին օգնելու անշահախնդիր, երբեմն էլ' վտանգավոր ճանապարհը: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից հուշապատի վերջնամասում, ի թիվս Հայոց ցեղասպանության դեմ բողոք արտահայտած այլ մտավորականների ու գործիչների, ամփոփվել է նաև Մորգենթաուի շիրիմից բերված հողով սափորը։ Իսկ այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մորգենթաուի ընտանիքի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց Մորգենթաուի հուշագրության հայերեն հրատարակությունը: Ավելին, հայկական փոստային ծառայությունը թողարկեց նրան նվիրված դրոշմանիշ, որի պաշտոնական մարման արարողությանը Վաշինգտոնում ներկա էի նաև ես, և որը այստեղ ցուցադրվեց:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ամիսներ առաջ ես այցելեցի Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Այն ցեղասպանության հանցագործության առավել քան ազդեցիկ և խոսուն հիշատակարան է: Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որ երբեք չմոռացվեն պատմության դառը և արյունալի դրվագները: Բայց մենք չենք կարող մեր հույսը դնել միայն թանգարանների և հուշակոթողների վրա: Հավատարիմ «հիշում ենք» կարգախոսին՝ մենք պետք է անենք հնարավորինն ու անհնարինը՝ անվտանգ ապագա ապահովելու համար մեր սերունդներին: Ուստի, Հենրի Մորգենթաուի և նրա հետնորդների առաքելության հանրահռչակումը մեծ կարևորություն է ստանում՝ ոչ միայն հայերի և ամերիկացիների ապագա սերունդների մեջ հիշողության պահպանման, այլև միջազգային մասշտաբով մարդասիրական դաստիարակության տեսանկյունից: Ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու համար մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի կառուցենք բռնություններից զերծ աշխարհ: Ցեղասպանությունների կանխարգելումն ու դրանց ժխտման դեմ պայքարը այդ ճանապարհի կարևորագույն հանգրվաններից են:

Կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ համամարդկային հիշողության պահպանմանն ուղղված ջանքերի համար: Մեծ եղեռնի, Ողջակիզման և մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնելը և մարդկության պատմության այս սոսկալի դրվագները հետևողականորեն ներկայացնելն ու դրանց միջոցով ապագա սերունդներին կարևոր ուղերձներ հղելը բախտորոշ նշանակություն կունենան աշխարհը ցեղասպանություններից զերծ պահելու հարցում:

Երախտագիտության խոսք եմ հղում նաև ԱՄՆ-ի Կոնգրեսին և այստեղ գտնվող բոլոր կոնգրեսականներին, ովքեր այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Անուրանալի է ձեր դերը մեր ազգային ողբերգության ճանաչման և դատապարտման գործում: Վստահ եմ, որ Ձեր կատարած աշխատանքն անպայման հասնելու է իր տրամաբանական ավարտին:

Գտնվելով այստեղ՝ Կապիտոլիումի բարձունքում, շնորհակալական խոսք եմ ուղղում ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար: Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար, հավատացած եղեք, ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ բռնատիրությունը կատարելության հասցնելու ճանապարհն ընտրած Ադրբեջանի մշտական սադրանքների ներքո անգամ անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման իր ջանքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոռացության չի մատնվել: Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հասարակության կառուցում անբեկանելի է: Այս առումով, ձեր շարունակական աջակցությունն իսկապես կենսական նշանակություն ունի մեզ համար:

Հարգելի՛ ներկաներ,

Խոսքս ավարտեմ լավատեսությամբ. եթե աշխարհում կան արհավիրք ու ցեղասպանություն, կան նաև Վալենբերգ ու Մորգենթաու, ովքեր մեզ համար վաղուց արդեն դարձել են հասարակ անուն: Հասարակ անուն, քանզի վաղուց արդեն նրանք մարմնավորում են աշխարհի բոլոր մարդասերներին, քրիստոնյա թե մահմեդական, տղամարդ թե կին, հարևան թե անծանոթ, որոնք վտանգելով իրենց կյանքը, մահվան ճիրաններից փրկել են հայերի և ասորիների, հույների և հրեաների, դարֆուրցիների և այլոց կյանքեր: Հենրի Մորգենթաուն և Ռաուլ Վալենբերգը, նրանց գործն այսօր շարունակողներն ի զորու են փոփոխություն բերել, նպաստել մահվան հանդեպ կյանքի հաղթանակին:

Շնորհակալություն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ամենադիտված