Պուտինը և Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին
Դիվանագիտական առաքելություններ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Անթալիայում կայացած հանդիպմանը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները խոսում են այն մասին, որ մենք հարկադրված ենք միավորել ջանքերն այդ չարիքի դեմ մղվող պայքարում»,-ասել Է Պուտինը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Քեմերոնի հետ անցկացված հանդիպմանը:
«Մենք հանդիպում ենք Փարիզում տեղի ունեցած ահավոր ողբերգական իրադարձություններից հետո եւ, ինչպես դուք ասացիք, մենք պետք Է միասին աշխատենք ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-իր հերթին նշել Է Քեմերոնը, հավելելով, որ հանդիպման ընթացքում հնարավորություն կլինի քննարկել Սիրիայի իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)