Դավութօղլուն Ադրբեջան կատարած այցից առաջ խոսել է ԼՂ հակամարտությունից
Տարածաշրջան
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան կատարելիք այցից առաջ «փոքր եղբորը» սիրաշահող հերթական հայտարարությունն է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Դավութօղլուն կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին՝ հայտարարելով, որ այս հարցում իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ հստակ և բացահայտ: «Թուրքիան շարունակելու է Ադրբեջանի կողքին լինել, քանի դեռ նրա գրավված բոլոր հողերը չեն ազատագրվել»,- ասել է Թուրքիայի վարչապետը, ով դեկտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան