Իրաքը մեղադրել է Թուրքիային իր տարածք ներխուժելու մեջ
Տարածաշրջան
Իրաքը որպես իր տարածք ռազմական ներխուժում է որակել թուրքական զինված ուժերի ստորաբաժանման մուտքը Մոսուլ քաղաք: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, իրաքյան հեռուստաալիքները տարածել են երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
«Թուրքական զինված ուժերը, որոնք մտել են Մոսուլի շրջան, ներխուժել են իրաքյան տարածք առանց մեր համաձայնության և պետք է անհապաղ լքեն այն»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Իրաքի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, որ թուրքական զինված ուժերի մեկ գումարտակ տանկերով և հրետանիով մտել է Իրաքի տարածք առանց երկրի իշխանությունների որևէ խնդրանքի:
ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ թուրքական պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններ են տարածել, թե զինվորականները Իրաք են ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտնչող իրաքյան քրդերին պատրաստելու նպատակով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան