Վթարի է ենթարկվել «Աննա» սերիալի պրոդյուսերը (Թարմացված՝ ֆոտո)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Կոմիտաս 50 շենքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ապրեսովը, վարելով «Մազդա» մակնիշի 15 ՍԼ 084 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խՃուղով երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ավելի քան 100 մետր գլորվել Նուբարաշենի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող ձորը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արթուր Ապրեսովը աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Աննա» հեռուստասերիալի պրոդյուսեր:
Ապրեսովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել