ՀՀ ոստիկանապետի նոր նշանակումները
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամաններով.
- ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային պետի պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ,
- ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
- աշխատանքից ազատվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետ Գագիկ Պարեմուզյանը եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:
- ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետ:
- ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Գալստյանը նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:
- ոստիկանության փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել