Ադրբեջանցի դիվանագետն ինքնասպան է եղել Ստամբուլում
Տարածաշրջան
Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության աշխատակից, դիվանագետ Ֆահրեդդին Ալիևն ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Քյուչուքչեքմեջե շրջանում գտնվող հրաձգարանում: Ալիևը մի քանի կրակոց է արձակել հրաձգարանում գտնվող թիրախին, իսկ վերջին փամփուշտն արձակել է սեփական գլխին: Ադրբեջանցի դիվանագետը տեղում մահացել է:
Քյուչուքչեքմեջեի ոստիկանությունը գործի առնչությամբ հետաքննություն է սկսել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան