Սահմանին գիշերը համեմատաբար հանգիստ է եղել
Տարածաշրջան
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում' գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ դիրքապահ անձնակազմը հիմնականում ձեռնպահ է մնում համարժեք գործողություններից և զսպիչ քայլերի է դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան