ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 13-ին Մյունխենում հանդիպել է Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:
Արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ առկա է մեծ ներուժ՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:
Զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է նշել, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը' Դոհա-Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում։
Հանդիպմանը քննարկվել են գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:
Հայաստանի և Կատարի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին այցելել Երևան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)