ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց. ԼՂՀ ՊՆ
Տարածաշրջան
Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել ևս, եթե կրակային թիրախում դպրոցահասակ պատանի է, այլև կանխարգելիչ գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այնպես որ տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան