Ադրբեջանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 1/3-ով կրճատվել է
Տարածաշրջան
Ադրբեջանի և Վրաստանի միջև արտաքին առևտրային շրջանառությունը 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 33 տոկոսով կրճատվել է և կազմել մոտ 53,3 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են վրաստանյան ԶԼՄ-ները' հղում կատարելով Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությանը:
Ադրբեջանը Վրաստանի արտաքին առևտրային գործընկերների մեջ զբաղեցնում է երրորդ տեղն իր 10,1 տոկոս մասնաբաժնով:
2016 թվականի հունվարին Վրաստանից Ադրբեջան արտահանումը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 87 տոկոսով նվազել է և կազմել 3,8 մլն դոլար կամ Վրաստանի ամբողջ արտահանման 3,1 տոկոսը: 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2,2 տոկոսով կրճատվել է նաև Ադրբեջանից Վրաստան արտահանման ծավալը, ինչը կազմում է Վրաստանի ներմուծման ամբողջ ծավալի 12.2 տոկոսը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան