Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը 

Միջազգային կառույցները պետք է անհապաղ արձագանքեն Ադրբեջանի պահվածքին. Էդվարդ Նալբանդյան

Դիվանագիտական առաքելություններ

Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ որևէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ և պետք է լինի պաշտպանված: Այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։

Ստորև՝ ամբողջական ելույթը.

«Մարդու իրավունքների խորհրդի արդյունավետ գործունեության տասը տարիներն ինքնին ձեռքբերում են, սակայն, միևնույն ժամանակ և մեծ պատասխանատվություն: Այս վերջին տարիների փորձառությունը ցույց տվեց, որ մարդու իրավունքները, խաղաղությունը և անվտանգությունը փոխկապակցված են:

Այսօր աշխարհը հայտնվել է աննախադեպ սպառնալիքների առջև: Մենք բախվում ենք ատելության, այլատյացության և ռասայական խտրականության աճի, բախվում ենք այնպիսի իրավիճակների, որտեղ լրջորեն վտանգված է մարդու կյանքի իրավունքը, քանզի պատերազմները և զանգվածային բռնությունները շարունակում են հազարավոր անմեղ մարդկային կյանքեր խլել ամբողջ աշխարհում:

Հայաստանը դատապարտում է իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանում' Մերձավոր Արևելքում, «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսությունները, մարդկության դեմ հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների գոյության համար, այդ թվում' հայերի, ովքեր դարեր շարունակ եղել են Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության բաղադրիչը:

Հակամարտության հետևանքով շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում. մեր երկիրը դարձել է բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունող ամենամեծ երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք ողջունում ենք սիրիացի փախստականներին ընդունելու ուղիների շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու վերաբերյալ բարձր մակարդակով հանդիպում գումարելու նախաձեռնությունը, որը տեղի կունենա մարտ ամսվա վերջին Ժնևում:

Իր գոյության տասը տարիների ընթացքում Մարդու իրավունքների խորհուրդն առանցքային դեր է խաղացել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Միջազգային հանրությունում առկա է ամրապնդվող միակարծություն, որ կանխարգելումը կլինի արդյունավետ, եթե այն ուղեկցվի անպատժելիության, իրագործված ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարով:

Հայաստանը շարունակաբար աշխատում է ցեղասպանության կանխարգելման հայեցակարգի համալրման վրա և պարբերաբար Մարդու իրավունքների խորհրդին է ներկայացնում համապատասխան բանաձևեր:

Նախորդ տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև: Օգտվելով առիթից' ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն պետություններին, որոնք մեզ հետ միասին համահեղինակեցին բանաձևը և աջակցեցին նրա ընդունմանը: Ի շարունակություն այդ նախաձեռնության՝ Հայաստանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում ներկայացրեց բանաձև' դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին:

Այս տարի լրանում է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային դաշնագրերի ընդունման 50-ամյակը: Զույգ դաշնագրերի առաջին հոդվածում նշված է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»: Հայտնի է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը դիտարկում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ որպես այդ կազմակերպության նպատակ:

Այդ իրավունքը ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների մեջ: Հայաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը, քանի որ, ըստ էության, առանց այս իրավունքի ազատ և լիարժեք իրականացման, մարդու իրավունքների մի ամբողջ շարք դառնում է անհասանելի, իսկ տևական խաղաղությունը՝ վտանգված: Մենք համամիտ ենք ՄԱԿ-ում արտահայտված այն տեսակետին, որ ինքնորոշումը ժողովրդավարության դրսևորում է, իսկ դրա իրականացումն էական դեր է խաղում խաղաղության վրա հիմնված միջազգային կարգ հաստատելու գործում:

Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ որևէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ և պետք է լինի պաշտպանված: Հայաստանը խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների շարունակական թիրախավորումը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտում է: Այս դեպքերը պահանջում են միջազգային կառույցների անհապաղ արձագանքը:

Պարոն նախագահ,

Ցանկանում եմ մի քանի խոսքով անդրադառնալ Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորություններին և մարդու իրավունքների պաշտպանության օրակարգում տեղի ունեցած նոր զարգացումներին:

Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և խթանմանը՝ շարունակելով համապատասխան միջազգային կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Մենք ակտիվորեն աշխատում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտում գործող բոլոր մեխանիզմների հետ, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերը և պայմանագրային մարմինները:

Նախորդ դեկտեմբերին Հայաստանում անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում հավանության են արժանացել ՀՀ սահմանադրական բարեփոխումները, որոնք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից բնութագրվել են որպես «չափազանց բարձր մակարդակի» և «միջազգային չափանիշներին համապատասխան»: Դա հերթական կարևոր քայլն էր նաև վերը հիշատակված նպատակների իրականացման ուղղությամբ:

2015թ. Հայաստանն անցել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման երկրորդ փուլը: Նախորդ տարվա նոյեմբերին կայացել է կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը, որի ընթացքում քննարկվել է Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում արված առաջարկությունների իրականացման գործընթացը: Հայաստանի կառավարությունը ներկայացնելու է արձանագրված առաջընթացի վերաբերյալ: ՀՊԴ-ից և ՄԱԿ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից բխող առաջարկությունների հաջող իրականացումն առավել ամրապնդելու է Հայաստանի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում և նպաստելու օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել
Ամենադիտված