Դավութօղլուն ժամանել է Իրան
Տարածաշրջան
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկօրյա այցով մեկնել է Իրան' Թեհրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Դավութօղլուի գլխավորած պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, մաքսային և առևտրի, էներգետիկայի և բնական պաշարների, տրասպորտի, ծովագնացության և կապի նախարարները: Թուրքիայի վարչապետը Թեհրանում կհանդիպի և բանակցություններ կունենա Իրանի փոխնախագահի, արտգործնախարարի, ապա նաև նախագահի հետ:
Կողմերը կխոսեն Անկարայի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների և առևտրատնտեսական կապերի մասին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան