Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Ադրբեջանի ևս մեկ բնակիչ պատրաստակամություն է հայտնել ընտանիքով անցնել ԼՂՀ

Տարածաշրջան

Ադրբեջանում իշխանությունների կամայականությունից հոգնած երթուղային տաքսու վարորդ Ջեյհուն Ալիեւը հայտարարել է ընտանիքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու պատրաստակամության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքի կայքը, Ջեյհուն Ալիեւը 7 տարուց ավելի է' վարորդ է աշխատում Մինգեչաուրի ավտոկայանում դեպի Զաքթալա եւ Կախ երթուղում: Նա կանոնավոր կերպով վճարել է բոլոր պետական տուրքերն ու կատարել սոցիալական պաշտպանության հիմնադրամին մուծումները: Նրա խոսքով' մի քանի տարի առաջ իրեն ստիպել են Զաքաթալա-Կախ ուղղությամբ աշխատելու թույլտվություն ստանալ, սակայն, ունենալով այդ արտոնագիրը, այժմ նրան թույլ չեն տալիս աշխ ատել այդ գծում:

Կայքի հետ զրույցում Ջեյհուն Ալիեւը պատմել է, որ իրեն զրկել են Զաքաթալա-Կախ երթուղուց, քանի որ այն այժմ պատկանում է Զաքաթալայի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Ահմեդզադեին:

Նա նաեւ նշել է, որ ունի երեք երեխա, մայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, եւ ամաչում է տուն գնալ:

«Զաքաթալայի գործադիր ղեկավար Մուբարիզ Ահմեդզադեն աչք է դրել իմ նման աղքատի եւ որբի երթուղուն: Ի՞նչ անեմ: Սպանե՞մ ինձ: Գլուխս առնեմ, ո՞ր երկիր փախչեմ: Ավագ որդիս շուտով պետք է բանակ գնա: Ի՞նչ սրտով նա պետք է ծառայի Ադրբեջանին: Ես հոգնել եմ իմ կյանքից: Ես անելանելի վիճակում եմ: Կվերցնեմ ընտանիքս եւ կգնամ Աղդամ: Այնտեղից կանցնեմ հայերի կողմը, որպեսզի ապրենք այնտեղ: Մեր ժողովուրդը որբերին եւ աղքատներին չի օգնում», -ասել է նա:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին խաղաղ բնակիչների մասին, որոնք անցել կամ փորձել էին անցնել ադրբեջանա-հայկական սահմանը եւ հանձնվել Հայաստանին կամ ԼՂՀ-ին:

Այսպես, Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչներ լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ անցնել ցանկացած գաբալացիներից Ռամին Իսմայիլովը Meydan TV-ին հայտնել է, որ գիշերով սպիտակ դրոշներով դեպի ԼՂՀ սահման գնալու ժամանակ իրենց շրջապատել են ոստիկանության աշխատակիցները եւ տարել բաժանմունք:

Նա ասել է, որ իրենք ցանկացել են անցնել ԼՂՀ' Գաբալայում Նաբիեւների ընտանիքի կողմից արված անօրինականությունների պատճառով:

«Նաբիեւները մեր երեխաներին շառով են տալիս եւ ձերբակալում: «Ազերիգազ»-ի Բաքվի գծով ներկայացուցիչ Գարա Նաբիեւը, հարկերի նախարարի խորհրդական Մուսավեր Նաբիեւը, Քյոթուքլու գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիեւը գնել են Գաբալան: Նրանք մեզ չեն թողնում ապրենք: Ցանկացած մարդու տուն եւ ավտոմեքենա թմրանյութ են նետում եւ ձերբակալել տալիս: Մենք այլեւս չենք կարող ապրել Գաբալայում, եւ ընդհանրապես' Ադրբեջանում: Այդ պատճաով էլ ցանկանում ենք անցնել Ղարաբաղ: Թեկուզ մեզ հայերը գնդակահարեն, ուզում ենք ազատվել Նաբիեւների զուլումից», -ասել էր Ռամին Իսմայիլովը:

«Ազադլըգ» թերթը հայտնել էր, որ Գաբալայից պատրաստվում են Իրան փախչել եւս 108 բնակիչներ: Նրանք հայտարարել են, որ ցանկանում են Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվել շրջանի դատարանի անարդարութունների պատճառով:

Շրջանի բնակիչ Աքիֆ Իսմայիովը թերթին հայտնել է, որ դատարանը անարդարացի վճիռ' մեկ տարվա ազատազրկման է ենթարկել իր որդուն այն բանի համար, որ նա ընդամենը վկա է եղել երկու երիտասարդների միջեւ թեթեւ ծեծկռտուքին: Նա պատմել է, որ բողոքվ եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի մոտ, որն ասել է, որ երիտասարդներին կարելի էր ընդամենը 15 օր պատժել մեկուսացմամբ: Սակայն, դատարանը չի փոխել վճիռը: Նա հավելել է, որ իր եւ մյուս դատապարտվածների մերձավորները' թվով 108 հոգի ցանակնում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: «Այլ ճանապարհ չունենք: Մենք չենք կարողանում դիմանալ նման անարդարությանը: Ձեռքներիս սպիտակ դրոշով կանցնենք Իրան», -ասել էր Աքիֆ Իսմայիլովը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նաեւ հայտնել էին, որ 2014 թվականի հունվարի 23-ին Բեյլագանի շրջանի տասնյակ բնակիչներ ի բողոք իրենց տների քանդման փորձել են անցնել ԼՂՀ-ի տարածք: 2014 թվականի հունվարի 29-ին Վրաստանի հետ Հայաստանի սահմանում հայ սահմանապահներին դիմել է Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջեւը (ծնվ. 1976 թ.): Նա քաղաքական ապաստան է խնդրել իր, կնոջ եւ երեք երեխաների համար: 2014 թվականի ապրիլի 12-ին Նախիջեւանի ինքնավար հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը սպիտակ դրոշով Հայաստան անցնելու ժամանակ ադրբեջանական զինվորականների կողմից ձերբակալվել եւ հանձնվել էր իրավապահներին: Գյոյչայի շրջանի բնակիչ Նազիմ Աղաեւը եւս 2010 թվականին հայտարարել էր Հայաստանում ապաստան խնդրելու մասին, քանի որ քննիչը դստեր մարմինը հանձնելու դիմաց իրենից 1000 դոլար կաշառք էր վերցրել:

Միջադեպերի հետ կապված սուր քննարկումներ են սկսվել սոցցանցերում: Մի օգտատեր գրում է. «Արեւմուտքի առաջ ցանկացած գնով իրեն «հանդուրժողական», «մուլտիկուլտուրալ» ներկայացնող իշխանությունների երեսպաշտությունը սահման չունի: Իսկ Արեւմուտքը սեփական շահերի համար լռում է, բայց եւ հասկացնել տալիս, որ գիտի, թե ինչպիսի աղետալի վիճակում է ադրբեջանական ժողովուրդը: «Իշխանությունները բարձր ամբիոնից հայտարարում են, թե «Արեւմուտքը մեզ չի սիրում, որովհետեւ մենք մուսուլման ենք»: Իսկ իրենք ժողովրդի հսկայական ֆինանսական միջոցները ծախսում են արեւմտյան նախագծերի, Լուվրի, Վատիկանի, Բուլղարիայի անձավների վերանորոգման, Եվրատեսիլ, Եվրախաղեր, այժմ էլ' «Ֆորմուլա-1» անցկացնելու վրա: Նրանք համոզված են, որ ոստիկանական մահակներով կճնշեն ժողովրդին: Այժմ հասանք նրան, որ իշխանություններից զզված մարդիկ զանգվածաբար պատրաստվում են անցնել նույն իշխանությունների կողմից թշնամի հայտարարված հայերի կողմը: Համոզված եմ, որ հիմա իշխանությունները կպատժեն ոչ թե իսկական մեղավորներին,այլ հենց այդ մարդկանց, որոնք վտանգելով կյանքը փախչում են երկրից», -գրել է մի օգտատեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված