Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 երկրաշարժ
Տարածաշրջան
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում են ՍՊԾ գործակալությունից, մարտի 13-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.5) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 20 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևելք:
Տարածաշրջանից դուրս մարտի 12-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Անդրեյանովսկյան կղզիների (Ալեուտյան կղզեխումբ) Ատկա կղզուց 71 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան