Թբիլիսիում հրդեհ է բռնկել Էկոնոմիկայի նախարարության շենքում
Տարածաշրջան
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության շենքում մարտի 28-ի առավոտյան բռնկած հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հրշեջ ծառայությունն Էկոնոմիկայի նախարարությունից կանչն ստացել է ժամը 06:05-ին:
Ծառայության տվյալներով՝ հրդեհի մարմանը մասնակցել է 11 հրշեջ բրիգադ, ներկայում հրդեհը տեղափակված է: Մինչև 500 քառակուսի մետր տարածք է այրվել վեցերորդ և յոթերորդ հարկերում: Ինչպես ենթադրում են գրետեսչությունում, հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը:
Էկոնոմիկայի նախարարությունում լրագրողներին հայտնել են, որ հրդեհից տուժել է հավաքարարուհին: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, նախարարության աշխատակիցներին առայժմ թույլ չեն տալիս մտնել շենք, որտեղ դեռևս գտնվում են հրշեջները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան