ԱՄՆ պետդեպն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը
Տարածաշրջան
Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ' ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում: ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա»,- ասվում է պետդեպի պատասխանում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան