ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի վերջին կայցելի Հայաստան
Տարածաշրջան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին նախատեսում է առաջին անգամ պաշտոնական այցով լինել Ադրբեջանում և Հայաստանում, ինչպես նաև երկրորդ անգամ այցելել Վրաստան, հայտնում է euronews-ը։
«Ես կոնկրետ ամսաթվեր չեմ կարող նշել, սակայն այցը տեղի կունենա մոտ ժամանակներս ՄԱԿ-ի կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո (ապրիլի 22-ին-խմբ.)»,- ասել է աղբյուրը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Ջարիկը հինգշաբթի չի հաստատել, սակայն նաև չի ժխտել նախատեսվող այցի մասին տեղեկատվությունը:
«Մենք չենք կարող հաստատել դա, սակայն հուսով եմ, որ շուտով մենք այդ մասին ասելիք կունենանք»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան