Աստանայի կոչը ԼՂՀ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի առնչությամբ
Տարածաշրջան
ԼՂՀ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի առնչությամբ, ըստ «Կազինֆորմի» հրապարակած տեղեկատվության, հայտարարություն է տարածել Ղազախստանի ԱԳՆ-ն:
«Արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին,- նշված է հայտարարության մեջ:- Լուրջ անհանգստություն ենք հայտնում ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման և մարդկային կորուստների մասին տեղեկությունների կապակցությամբ: Կոչ ենք անում կողմերին հանդես բերել զսպվածություն և խստորեն հետևել հրադադարի մասին պայմանավորվածություններին: Պաշտպանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ ևս մեկ անգամ հաստատում ենք մեր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»:
Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է նաև. «Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԼՂ խնդրի փոխզիջումային լուծման որոնումների ինտենսիվացման օգտին և հույս ունի, որ կողմերը կառուցողական դիրքորոշում կորդեգրեն խնդրի կարգավորման առաջընթացի հասնելու համար»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան