Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

«Չեմ կարծում, թե Թուրքիան այդքան հեռու կգնա և տանկեր, ավիացիա կմտցնի Ղարաբաղ՝ կվախենա». Ռուբեն Սաֆրաստյան

Քաղաքական

Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնածավալ գործողությունների, դրա կանխատեսելիության ու հնարավոր զարգացումների առնչությամբ է ԼՈՒՐԵՐ.com հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

- Արցախում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանի նախահարձակ գործողությունները Ձեզ համար անակնկա՞լ էին, թե՞ կանխատեսելի, սպասելի:

- Ես, իհարկե, չէի կարող ճշգրիտ ժամանակը որոշել, բայց որ Ադրբեջանը նման բան նախապատրաստում է, դրա մասին ավելի վաղ հրապարակայնորեն հանդես եկել եմ: Այդ եզրահանգմանն էի եկել, որովհետև երբ մենք նայում էինք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դինամիկան, այն գնալով ավելի ուժեղ էր դառնում:

Երկրորդ. շատ կարևոր հանգամանք էր և այն, որ, մանավանդ այս ռուս-թուրքական հարաբերությունների սրման պայմաններում, Թուրքիայի պահվածքն Արցախի խնդրում գնալով ավելի սանձարձակ էր դառնում: Վերջին ամիսներին Թուրքիայի ղեկավարների հանդիպումներն Ադրբեջանի ղեկավարների հետ գնալով ավելի հակահայկական բնույթ էին ստանում, այդ երկու պետությունների ռազմական համագործակցությունը գնալով ուժեղանում էր: Օրինակ՝ ինչպես գիտեք, վերջերս համատեղ զորավարժություններ տեղի ունեցան: Կարծում եմ՝ այս ամենով արդեն հասունանում էր այն բանը, ինչ-որ արեց Ադրբեջանը:

- Իսկ ռազմական այս լայնածավալ գործողությունները, որոնք կարող են վերածվել մեծամասշտաբ պատերազմի, Ադրբեջանի՞ նախաձեռնությունն են, թե՞ արտաքին ինչ-ինչ ուժերի կամ մի երրորդ պետության, որն Ադրբեջանին դրդել է գնալ այդ քայլին:

- Ամեն դեպքում, ես համոզված եմ՝ սա մի այնպիսի քայլ էր, որ համաձայնեցված էր թուրքերի հետ, ես դրանում չեմ կասկածում:

- Այդ պարագայում Թուրքիան հաշիվ չի՞ տալիս իրեն, որ ռազմական գործողությունների սաստկացման, ավելի մեծ մասշտաբներ ընդունելու պարագայում, եթե ինքը ռազմական առումով միջամտի, Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի ուղղակի միջամտել, ինչը կարող է վերաճել ռուս-թուրքական բախման:

- Ես կարծում եմ, որ նրանց՝ և՛ ազերիների, և՛ թուրքերի հաշվարկը սխալ դուրս եկավ: Նրանք կարծում էին, որ հանկարծակի բերելով, բլից-կրիգ անելով, իրենք կհասնեն որոշակի նպատակների, որոշակի բնակավայրեր կգրավեն: Սակայն կարողացան միայն որոշ դիրքեր գրավել, մինչդեռ նրանց նպատակները, ինչպես տեսանք, շատ ավելի հեռուն էին գնում: Նրանք չէին սպասում, որ հակահարվածը կլինի այսքան ուժգին և այսքան կազմակերպված, ուղղակի չէին սպասում դրան: Մեր ժողովրդի, մեր իշխանությունների, մեր բանակի, հասարակության միանալը, միահամուռ հակահարված տալը խառնեց նրանց բոլոր ծրագրերը:

- Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանիպումն է, այդ առումով ի՞նչ կանխատեսում կամ սպասում ունեք:

- Համանախագահների հանդիպումը, միջնորդների հանդիպումը, ուրիշ երկրների հորդորները կարող են օգտակար լինել, բայց, իմ կարծիքով, ամենակարևորը մեր գործողություններն են, Արցախի Պաշտպանության բանակի, մեր հազարավոր կամավորների այն ուժեղ հակահարվածը, որ ստացավ ոսոխը, և շարունակելու դեպքում ավելի ուժեղն էլ կստանա: Դա է, իմ կարծիքով, ամենակարևորը, որ զսպում է Ադրբեջանի ավելի ագրեսիվ գործողությունները:

- Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ ներկայիս ռազմական գործողություններն ավելի մեծ մասշտաբների հասնելու պարագայում հանգեցնեն ռուս-թուրքական բախման, և եթե այդ բախումը լինի, կսահմանափակվի՞ Հայաստանի և Արցախի տարածքով, թե կընդգրկի նաև Թուրքիայի տարածքը:

- Եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չլիներ, ես բավական հավանական կհամարեի այդ տարբերակը, բայց քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ապա այդ հանգամանքը, կարծում եմ, մեծապես կաշկանդում է ռուսների պահվածքը Թուրքիայի նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ ներկա պայմաններում Ռուսաստանն իրեն չի կարող թույլ տալ ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական բախման մեջ մտնել:

- Իսկ եթե Թուրքիան տանկեր, ռազմական ավիացիա, զինվորներ մտցրեց Արցախ, այդ դեպքում Ռուսաստանը համարժեք չի՞ հակազդի:

- Ես չեմ կարծում, թե Թուրքիան այդքան հեռու կգնա և տանկեր, ավիացիա կմտցնի Ղարաբաղ, ինձ թվում է՝ կվախենան, սակայն այնտեղ կարող է ավելացնել իր զինվորների և սպաների, հրահանգիչների թիվը, որոնք, ինչպես 90-ականների սկզբի պատերազմի ժամանակ, ծառայությունից ձևականորեն դուրս եկած կամավորներ կլինեն:

Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված