ԼՂՀ և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Դիվանագիտական առաքելություններ
Ապրիլի 6-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կազբուլատ Ցխովրեբովի հեռախոսազրույցը՝ հարավօսական կողմի նախաձեռնությամբ։
Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողության մասին, ներկայացրել վերջին զարգացումները։
Կազբուլատ Ցխովրեբովը խորին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ փոխանցելով Հարավային Օսիայի ժողովրդի ու իշխանությունների լիակատար զորակցությունն ու աջակցությունն Արցախին։
Ավելի վաղ Հարավային Օսիայի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ խստորեն դատապարտում էր հակամարտության կարգավորման՝ ադրբեջանի որդեգրած ուժային տարբերակը և կոչ անում միջազգային հանրությանը արտակարգ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների գոտում կրակի անհապաղ դադարեցման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)