Ադրբեջանական կողմը 170 միլիոն դոլարի կորուստ է կրել, իսկ Արցախը 14 միլիոն. Հովսեփ Խուրշուդյան
Տարածաշրջան
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը հաշվարկել է, թե որքան դրամական կորուստներ են տվել կողմերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով: Այս մասին վերլուծաբանն ապրիլի 7-ին տեղեկացրեց լրագրողներին:
«Մոտ 14 միլիոն դոլարի կորուստ ունի Արցախը, իսկ 170 միլիոն դոլարի՝ ադրբեջանական կողմը: Մի կողմից՝ այս փաստը ոգևորիչ կարող է լինել, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ մեր զինվորն ավելի վատ է զինված»,- նշեց Խուրշուդյանը:
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ հենց մեր զինվորի ոգու շնորհիվ հնարավոր եղավ ռազմական հաջողության հասնել:
«Հայաստանը կարիք ունի ուշադրություն դարձնել ռազմական արդունաբերությանը, գործողություններում պետք է տեխնոլոգիաներ կիրառել»,- ընդգծեց նա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան