Ադրբեջանից Թուրքիա են ուղարկվել ոչնչացված ահաբեկիչների մարմինները. վերլուծաբան
Տարածաշրջան
Վերլուծաբան Հովհաննես Վարդանյանը վստահելի տվյալներ ունի այն մասին, որ 3 օր առաջ Ադրբեջանից մի քանի հատուկ ինքնաթիռներով Թուրքիա են ուղարկվել ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, ԻԼԻՊ-ի կամ «Գորշ գայլերի» անդամներին, որոնք ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ոչնչացվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին հայտնում russia-armenia.info կայքը:
«Ապրիլի սկզբին նրանք մասնակցում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիային և ոչնչացվել են ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից»,- ասել է քաղաքագետը:
Նա հավելել է, որ այդ տեղեկատվությունը նրան հաղորդել են Կենտրոնական Ասիայի երկրների իրավասու աղբյուրները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան