5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը 

ՀՀ-ն և ՌԴ-ն համակարծիք են՝ ԼՂ հարցում ուժի կիրառումն անընդունելի է. ՀՀ ԱԳ նախարար

Դիվանագիտական առաքելություններ

ՀՀ արտաքին գործերի նախարար և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին Երևանում ասուլիս են անցկացրել։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած՝ Էդվարդ Նալբանդյանի ելութի և լրագրողների հարցերին պատասխանների տեքստը.

«Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես տեղյակ եք, մենք շատ հաճախակի հանդիպումներ ենք ունենում, ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում և այլուր։

Այսօր պարոն Լավրովը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցելությամբ, առավոտյան արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Քիչ անց պարոն Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահը։
Այս այցելությունը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ վերջին շրջանում մեր երկ րների բարձրագույն ղեկավարության շփումների առանցքը ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, դրա հետևանքների հաղթահարումը, ես կասեի՝ լայն իմաստով։

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված էր հենց այս հարցերին։

Ապրիլի 2-ի ադրբեջանական հարձակման առաջին վայրկյաններից ես կապի մեջ էի պարոն Լավրովի հետ, մեր շփումները շարունակական բնույթ են կրել։ Մենք հանգամանալից քննարկում ունեցանք նաև Մոսկվայում ապր իլի 8-ին։

Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին։ Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով և ամրապնդելով 1994-1995թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու նպատակով։

Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։

Հանդիպմանը մենք հանգամանալից քննարկեցինք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես քաղաքական օրակարգին, այնպես էլ մեր պաշտպանունակության բարձրացմանը։

Պարոն Լավրովի հետ քննարկեցինք հայ-ռուսաստանյան օրակարգի բազմաթիվ այլ հարցեր՝ առևտրատնտեսական փոխգործակցÕ �ւթյուն, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցություն։ Մենք մտքեր փոխանակեցինք հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ անդրադաձանք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Այժմ խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին: Խնդրեմ:

Հարց. Մի քանի օրից Բաքվում կայանալու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը: Հայտնի է, որ Հայաստանը բոյկոտում է այ ն: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է այս բոյկոտը և այս որոշումը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի անցկացմանն Ադրբեջանում, ապա դրա գումարումը մի երկրում, որտեղ ծաղկում են հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը կոչված է պաշտպանելու համամարդկային քաղաքակրթական բարձր արժեքներ: Կազմակերպել այդ ֆորումը մի երկրում, որտեղ այդ արժեքները ոտնահարվում են և կոպտագույն ձևով անտեսվուÕ ´ են. ինչպե՞ս կարող էր Հայաստանը մասնակցել այդ ֆորումին:

Գիտեք, որ արտգործնախարարությունը հայտարարություն հրապարակեց այդ կապակցությամբ: Մենք չենք կարող նաև պաշտպանել կոնսենսուսը, ինչ վերաբերում է ֆորումի եզրափակիչ հռչակագրին: Իհարկե հնչում են տեսակետներ, որ ինչ-ինչ բացեր կգտնեն կանոնակարգի մեջ կամ, խախտելով այն, կփորձեն ընդունել այդ հռչակագիրը։ Կարծում եմ՝ դա որևէ կերպ չի բարձրացնի յոթերորդ ֆորումի հեղինակությունը:

Այսօր հայտնի է դառնում, որ շատ երկրներ, միջազգային կառույցներ իջեցրել են այդ ֆորումին մասնակցության մակարդակը։ Հույս կարելի է հայտնել, որ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մերժել այդ ֆորումին մասնակցությունը, բավարար համարձակություն կունենան, որպեսզի համապատասխան ձևով արտահայտվեն, քննադատեն այդ երկրում հայատյացության, այլատյացության, անհանդուրժողականության դրսևորումները, այն բարբարոսությունները, որոնք իրականացվեցին ֆորումի անցկացման վայրից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ։ Համապատասխանաբար, այդ ֆորումը կÕ �րող է դառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, տարրական քաղաքակրթական, համամարդկային արժեքների դեմ դրսևորումների քննադատման հարթակ:

Հարց. Հարցս երկու նախարարներին է ուղղված: Պարոն Լավրով, ռուսական լրատվամիջոցներում, հղում անելով և Կրեմլի, և Ռուսաստանի արտգործնախարարության իրենց աղբյուրներին, հրապարակումներ եղան, որ և Հայաստանը, և Ադրբեջանը մերժել են Կազանի փաստաթուղթը: Խնդրում եմ ասել՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ:

Երկրորդ հարցս պարոն Նալբանդյանին. պարոն նախարար, կարծիքներ հնչեցին, որ ապրիլյան պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո, արտգործնախարարությունը և անձամբ նախարարը հայտնի չէ, թե ինչով էին զբաղվում: Խնդրում եմ Ձեր տեսակետն այս մասին:

Էդվարդ Նալբանդ յան. Մինչ ինձ վերաբերող հարցին պատասխանելը կցանկանայի ասել, որ, փաստորեն, իմ ռուսաստանցի գործընկերը հաստատեց, որ Հայաստանը չէ, որ մերժել է Կազանը, այլ Ադրբեջանն է մերժել: Այդ նույն քայլն Ադրբեջանն արեց նաև Կազանից առաջ, ինչպես ես բազմիցս ասել եմ, Սոչիում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում և այլն: Եվ այդպես կարող ենք հասնել Կազանից տասը տարի առաջ՝ նաև Փարիզում: Իրականությունը սա է:

Ինչ վերաբերում է քննադատություններին. եթե այդ քննադատները կարծում են, որ բոլոր քայլերի մասին , ինչ որ անում են արտգործնախարարությունը, հայ դիվանագետները պետք է մենք հրապարակենք, ապա հեռու են դիվանագիտության էությունից, մեր աշխատանքի բնույթի ընկալումից:

Խոսքն այստեղ ինչ-որ գաղտնիքներ բացելու կամ փակելու մեջ չէ։ Ուղղակի ավելի արդյունավետ աշխատանքի մասին է խոսքը: Եթե այդ նույն քննադատները նայեն արտգործնախարարության կայքէջը, ապա գոնե այն մասով, ինչ որ հրապարակված է, կտեսնեն, որ, ինչպես դուք ասում եք, իրադարձություններից առաջ, ընթացքում և հետո՝ երկու օր առաջ՝ մարտի 30-ին, ես Ժնևում ելույթ ունեցա Սիրիայի փախստականներին նվի րված՝ արտգործնախարարների հանդիպմանը, մարտի 31-ից ապրիլի 2-ը միացա Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությանը, ապրիլի 3-ին արդեն Երևանում ընդունում էի մի քանի պատվիրակություններ, ներառյալ նաև՝ Կնեսեթի պատվիրակությանը, ապրիլի 4-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ էի հանդիպում, ապրիլի 5-ից 7-ը Բեռլինում էի Նախագահի հետ՝ պաշտոնական այցի ընթացքում, ապրիլի 8-ին արդեն Մոսկվայում հանդիպում էի Լավրովի և Բորդյուժայի հետ, ինչպես նաև ԱՊՀ արտգործնախարարների հանդիպմանն էի մասնակցում, ապրիլի 9-ին Երևանում ը նդունում էի եռանախագահողներին, դրանից հետո՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին, որից հետո՝ այցելություն Պեկին և այլն:

Այդ ընթացքում նաև մոտ չորս տասնյակ հեռախոսազրույցներ են կայացել, որոնք նվիրված են եղել հենց այս իրադարձություններին, այս ճգնաժամին: Եվ, ինչպես ասացի, այս ագրեսիայի սանձազերծումից հետո առաջին վայրկյաններից առաջին կապը հաստատվել է հենց արտգործնախարար Լավրովի հետ, շարունակվել նաև տարբեր երկրների, տարբեր միջազգային կառույցների իմ այլ գործընկերների հետ:
Սա միայն արտգործնախարարի մասով: Բայց մեծ ծավալի աշխատանք է կատարվում մեր դիվանագետների՝ թե արտգործնախարարության կենտրոնական ապարատի, թե դեսպանությունների կողմից:

Կառուցողական քննադատություններին մենք լրջորեն ենք մոտենում, փորձում ենք շտկել բացթողումները: Բայց այն, ինչ Դուք եք մեջբերում, ինչ որոշ քննադատներ ասում են, ապա դա շինծու և սին քննադատություն է»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերից
Ամենադիտված