Այս պահին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. Շարմազանով
Քաղաքական
Ղարաբաղի բանակը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին, սահմանին հարաբերական անդորր է տիրում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց:
«Երեկ երեկոյան և այսօր գիշեր իրավիճակը լարված է եղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ադրբեջանը, նենգորեն խախտելով Մոսկվայում հրադադարի բանավոր պայմանավորվածությունը, հրետանու գրեթե բոլոր միջոցներով ռմբակոծել է, և այնտեղ ունենք երկու զոհ: Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել մեր զոհված զինծառայողների ընտանիքներին: Զրուցել եմ վարչապետ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հիմա Ղարաբաղի բանակը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին, հարաբերական անդորր է տիրում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան