Լիտվայում Հայաստանի դեսպանն ազատվել է աշխատանքից. նա աշխատանքը կշարունակի Մեքսիկայում
Դիվանագիտական առաքելություններ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է Արա Այվազյանին Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
Ստորագրված հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.
Արա Այվազյանին ազատել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Սերժն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Մեխիկո):


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)