Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը 

Մենք պետք է ՄԽ եռանախագահների հետ երաշխավորենք, որ ապրիլի սկզբին տեղի ունեցածը չի կրկնվի. ՀՀ ԱԳ նախարար

Դիվանագիտական առաքելություններ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին ևպատասխանելՎիշեգրադյան քառյակի արտաքին գործերի նախարարներին ուղղված հարցին, թե ինչու քաղաքական գնահատական չի տրվում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորին գլխատած ադրբեջանցի զինվորին, նրան օպարգևատրած Ադրբեջանի նախագահի և հենց երկրի այս ԴԱԻՇ-ԻԼԻՊ ոճի վարքագծին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած՝ Էդվարդ Նալբանդյանին ուղղված հարցը և պատասխանն ամբողջությամբ։

«Հարց. Ես ներկայացնում եմ Պրահայում տեղակայված չեխահայ «Օրեր» պարբերականը: Եվ իմ հարցը հասցեագրված է Վ4 երկրների արտաքին գործերի նախարարներին: Իրականում, այժմ Կովկասում շատ լարված իրադրություն է տիրում. ես քաղաքականապես կոռեկտ չեմ լինի, իմ հարցը կլինի բավականին հստակ, քանի որ Ադրբեջանի զինվորները մեկ ամիս առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ ցուցադրաբար գլխատել են Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինվորի, այնուհետև այդ անդամահատված գլուխը ձեռքին նկարահանվել վիդեո և տեսա խցիկների առջև: Միայն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարձրագույն պարգևի է արժանացրել պատերազմի այդ հանցագործին այնպես, ինչպես ժամանակին պարգևատրել էր ադրբեջանցի մարդասպանի, ով, ինչպես գիտեք, Բաքու էր արտահանձնվել Հունգարիայից: Ցանկանում եմ իմանալ, թե ինչու քաղաքական գնահատական չեք տալիս և զինվորի, և նախագահի, և հենց երկրի այս ԴԱԻՇ-ԻԼԻՊ ոճի վարքագծին: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան (Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո). Բավականին երկար դասախոսություն էր, սակայն չտրվեց շատ ուղիղ և հստակ ձեւակերպված հարցի պատասխանը: Որովհետև ես համաձայն եմ, որ արդեն բանը բանից անցել է՝ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել: Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում և հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, նրանց, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված և կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլÕ Բաքվի ոճով, որովհետև դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, և նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից:

Ես չեմ անդրադառնա այս հիմնահարցի ակունքներին, սակայն շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: Ինչու՞ չորս: Որովհետև յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ չորս բանաձևերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այս օր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որևէ հղում ԱԽ այդ բանաձևերին: Որովհետև ԱԽ բանաձևերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին և հետո 1995թ. փետրվարին:

Իմիջիայլոց, այս գործողության ընթացքում՝ վերջին գործողության, ադրբեջանցի դիվանագետները փորձում էին այնպես ներկայացնել իրավիճակը, թե իբր նշված համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Վերբալ նոտա է ուղարկվել Վիեննա՝ ԵԱՀԿ քարտուղարություն՝ նշելով, թե տվյալ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Իմ գործընկերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանը նման քայլ կատարելու ցուցում չուներ, դա իր միակողմանի, անձնական նախաձեռնությունն էր: Եվ քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, եռանախագահները ստիպված էին տարածել իրենց սեփական վերբալ նոտան՝ տեղեկացնելով, որ 1994 և 1995թթ. երեք համաձայնագրերը անժամկետ են, և նրանք պետք է հարգվեն և ամբողջովին կյանքի կոչվեն, իսկ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը նպատակ էր հետապնդում դադարեցնելու ռազմական գործողությունները, վերականգնելու 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը:

Այնուհետև Ադրբեջանի մեկ ուրիշ դիվանագետ մեկ այլ վերբալ նոտա տարածեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում: Կրկին իմ գործընկերը եռանախագահներին հայտնեց, թե դա եղել է առանց իր ցուցումների, դիվանագետը դա զուտ սեփական նախաձեռնությամբ էր իրականացրել և տարածել այդ նամակը: Բայց քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, երեք համանախագահները, հիշեցնեմ, որ նրանք ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներ են՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, ստիպված էին նախորդ շաբաթ օրը տարածել նամակ՝ հայտնելով, որ 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը պետք է հարգվեն լիարժեքորեն:

Ի՞նչ ունենք այսօր: Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի՝ ապրիլի սկզբի ագրեսիայի շատ բացասական հետևանքներ: Եվ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը և ապահովենք, երաշխավորենք, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է կիրառել հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ստեղծելու մասին համանախագահների առաջարկը, որը մերժվել է Ադրբեջանի կողմից և ընդունվել Հայաստանի և Արցախի կողմից: Մեկ այլ առաջարկ ևս՝ տեղում մեծացնել, ընդլայն ել, ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այլ ոչ թե սահմանափակել այդ թիմի կարողությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը:

Սա այն է, ինչ ունենք, և Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել եռանախագահ երկրների հետ միասին՝ գտնելու հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային լուծում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Ամենադիտված