ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացման քայլերը
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զի նադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցության հարցերին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)