Ս. Սարգսյանը ժամանել է Վիեննա
Դիվանագիտական առաքելություններ
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Նշենք, որ Նախագահի աշխատակազմը նախապես հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը մեկնում է Վիեննա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված մի շարք աշխատանքային հանդիպումներին մասնակցելու համար։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ հայտարարել էր, թե տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը։
Այդ հանդիպումների շրջանակում՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Վիեննայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)