Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

Կա՛մ Սերժ Սարգսյանը հողերը հանձնում է, կա՛մ սկսվում է երկարատև հյուծիչ պատերազմի փուլը

Քաղաքական

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայաստանյան իշխանությունները՝ ի դեմ Սերժ Սարգսյանի, հայտարարեցին, թե հայկական կողմն ունեցել է 200-300 մետր քառակուսու կորուստ, ինչը ռազմավարական և ստրատեգիական առումով էական նշանակություն չունի։ Իհարկե, հասարակությունը չհավատաց Սերժ Սարգսյանի այդ հավաստիացումներին։ Օրեր առաջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց՝ հայկական կողմն Արցախում Թալիշի հատվածում կորցրել է 700 հեկտար տարածք։

Սէֆիլյանի այս հայտարարությունից հետո սկսվեց «գրոհ» վերջինիս նկատմամբ, անգամ Սէֆիլյանին ազգի դավաճան պիտակավորեցին։ Եվ ահա, երեկ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ հայկական կողմը կորցրել է 800 հեկտար տարածք, սակայն «ոչ թե հայրենիքից, այլ անվտանգության գոտուց»։ Սարգսյանի այս հայտարարությունը եղավ Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո ինքնաթիռի մեջ։ Շատերի մոտ արդարացի հարցեր են առաջանում, թե ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ այդքան զոհեր եղան ու արդյունքը՝ կրկին փակուղի, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց Վիեննա այն դեպքում, երբ իր դրած պահանջներից և ոչ մեկը չէր կատարվել։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արամ Կարապետյանն ասում է՝ ստացվեց հետևյալ վիճակը. Ադրբեջանը ռազմական առումով չհասավ նպատակին՝ ճեղքել առաջին գիծը և քաղաք գրավել կամ ինչ-որ ավելի մեծ տարածք, բայց ինչ-որ մասեր իրեն հաջողվեց գրավել։

«Ես ռազմական տեսակետից չեմ կարող ասել՝ ռազմական նշանակություն ունեի՞ն այդ տարածքները, թե՞ ոչ, բայց որ բարոյահոգեբանական առումով դա լավ չէր, բոլորն են հասկանում։ Դա ոգևորում է Ադրբեջանին։ Վերջին 25 տարվա մեջ իրենց հաջողվել է ինչ-որ հողեր հետ վերցնել։ Սա նաև ինչ-որ առումով աշխարհին ցույց է տալիս, որ Հայոց բանակի անպարտելիության մթնոլորտը կարող է փոխվել՝ մեծ քանակությամբ զինտեխնիկայի կիրառման դեպքում։ Այս երկու առումներով շատ վատ է։ Հետո ի՞նչ եղավ։ Եղավ այն, որ Սերժ Սարգսյանը պայմաններ դրեց։ Այդ պայմանները աշխարհն Ադրբեջանի հետ միասին լսեց, ասացին՝ «հա, քո ասածն ա, կգրենք դա թղթի վրա, մենակ թե դու (Սերժ Սարգսյանը-խմբ.) արի խոսի»։ Սերժ Սարգսյանն էլ գնաց, թղթի վրա գրեցին հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու մասին և այսօր առավոտյան արդեն Ադրբեջանն ասեց, որ դա թուղթ է, Մինսկի խմբի համանախագահների ցանկությունն է, իրենք որևէ պարտավորություն չունեն։ Նրանք բացահայտ ասեցին՝ իրենց դա չի հետաքրքրում»,- մանրամասնեց Արամ Կարապետյանը։

Իսկ ի՞նչն է հետաքրքրում Ադրբեջանին, և ինչո՞ւ Սերժ Սարգսյանին «տարան» Վիեննա։ Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանն ասում է՝ թող Հայաստանը զորքերը հանի, 5 շրջանն ինձ տա, եթե ոչ, ապա դա ես պատերազմով եմ վերցնելու։ «Ես (Ադրբեջանը-խմբ.) սպասելու ժամանակ չունեմ։ Մեխանիզմ եք ներդնում, չեք ներդնում, դա ձեր գործն է։ Ես կա՛մ կռվելու եմ, կա՛մ այդ պայմանները բավարարեք»։

Իսկ սրան ի պատասխան ի՞նչ է ասում Հայաստանը՝ մեր զրուցակցի պնդմամբ, ոչ ոք չի հասկանում. «Չենք հասկանում, որովհետև դիրքորոշում չկա Հայաստանի կողմից։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ այդ տարածքները հանձնել՝ Արցախի ինչ-որ կարգավիճակի դիմաց, կա,մ հյուծիչ պատերազմ տեղի կունենա»։

Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 800 հեկտար հողատարածք են կորցրել, ոչ մի քննադատության չարժանացավ, իսկ Ժիրայր Սէֆիլյանն իր հայտարարության համար անգամ ազգի դավաճան որակվեց։ Ինչո՞ւ։ «Դուք շատ ճիշտ հարցեր եք տալիս։ Ես արդեն մի քանի տարի է՝ փորձում եմ բացատրել, որ Սերժ Սարգսյանը և իր շրջապատը ասում են բաներ, որոնք միայն իրենք են ասում, հնարավո՞ր է դա իրագործել, հնարավոր չէ՞, ճի՞շտ է, տրամաբանություն կա՞, թե՞ ոչ, ոչ ոք չի մտածում։ Այսինքն՝ մեկն ասեց, որ 700 հեկտար կորցրել ենք, հարված հասցրեց իշխանության իմիջին։ Դուրս է գալիս նախագահներից մեկն առաջին անգամ հող է կորցրել։ Իմիջին հարված է հայերի հարցում։ Բացի մեզնից, բոլորն էլ գիտեն՝ ինչ են գրավել»,- շեշտեց Արամ Կարապետյանը։

Վերջինս խորհուրդ է տալիս մտածել՝ ինչ ենք անելու առաջիկայում. «Կա՛մ Սերժ Սարգսյանն ուզում է հողերը հանձնել, մնալ կառավարել, այս համակարգը պահպանել ու շարունակել, որն իմ տեսակետից անհնար է, կա՛մ Սերժ Սարգսյանը չի համաձայնում դրան, և Ադրբեջանը մտնում է հյուծելի երկարատև պատերազմական փուլ, որովհետև լայնածավալ պատերազմով էլ հարցը չի կարող լուծվել։ Ադրբեջանն այդքան ուժ և միջազգային վստահություն չունի։ Ուրեմն գնալու է երկարատև հյուծիչ պատերազմի ճանապարհով, մինչև աշխարհը վերջիվերջո ճնշի Հայաստանին, ասի՝ տուր, քանի որ այստեղ կարող է մեծ պատերազմ սկսվել։ «Ինչ անենք»-ը չի երևում, փակուղի է»,- իր խոսքը եզրափակեց Արամ Կարապետյանը։

Քրիստինա Աղալարյան  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված