Ադրբեջանից գնվող գազի ծավալը հասցնելու ենք 20-30 միլիարդ խորանարդ մետրի. Էրդողան
Տարածաշրջան
Գազը, որը կփոխադրենք «Անդրանատոլիական» գազատար (TANAP), կծառայի Թուրքիայի պահանջարկի մեծ մասի բավարարմանը: Այդ մասին TV հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Ներկայումս մենք գնում ենք 6-7 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն մտադիր ենք այդ ծավալը հասցնել մինչև 20-30 միլիարդ խորանարդ մետրի: Մյուս կողմից էլ Եվրոպան ունի իր պահանջները: ԵՄ-ն այդ կապակցությամբ ներկայացրել է իր առաջարկները, սակայն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել:
Մենք արագացրել ենք TANAP գազատարի նախագծի ուղղությամբ աշխատանքները, ամբողջովին ապահովում ենք բնական գազի հարցում մեր պահանջարկը: Դրա հետ մեկտեղ գազը կփոխադրվի նաև Եվրոպա»,- ասել է Էրդողանը:
Խոսելով «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու (ԲԹԿ) կառուցման մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այն շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան