Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը 

ԵԽ-ին անդամակցումը մեծ և պատասխանատու քայլ էր Հայաստանի համար. Էդվարդ Նալբանդյան

Դիվանագիտական առաքելություններ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցումն, իսկապես, մեծ և պատասխանատու քայլ էր մեր պետության համար։ Տասնամյա նորանկախ պետությունը մաս էր կազմելու մի կազմակերպության, որն իր մեջ ներառում է գրեթե ողջ Եվրոպան, ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և բոլոր անդամների համար ընդհանուր հանձնառությունների վրա հիմնված արժեհամակարգ: Ընդ որում անդամակցում էր ոչ թե զուտ այն հանգամանքի բերումով, որ մայրցամաքի մաս էր կազմում, այլ քանի որ ստանձնում էր մի շարք պարտավորություններ, որոնք կազմում են Եվրոպայի խորհրդի հիմնասյուները մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում: Այսուհետ Հայաստանը Եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալու հայտ էր ներկայացնում' ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, այլև այդ արժեհամակարգի նկատմամբ հավատարմությամբ:

Տարիների խորքից նայելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին' անվերապահ կարելի է նշել, որ Հայաստանը պատվով կատարեց իր առջև դրված առաքելությունը: ԵԽ-ին Հայաստանի անդամակցությամբ նախատեսված իրավական պարտավորությունները վերաբերում էին մի շարք կոնվենցիաների ստորագրմանը, օրենքների ընդունմանը կամ լրամշակմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հենց այս պարտավորությունների հիմքով է ստեղծվել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ներդրվել այլընտրանքային ծառայությունը։

Արժանահիշատակ է Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումների շուրջ Հանձնաժողովի հետ մեր սերտ փոխգործակցությունը, որի արդյունքում այս հեղինակավոր կառույցի կողմից բարեփոխումների նախագիծը գնահատվեց որպես «չափազանց բարձր որակի» և «միջազգային չափանիշներին համապատասխան»։

Հայաստանն, իսկապես, լուրջ առաջընթաց է գրանցել իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ ԵԽ-ն բազմիցս է նշել այս փաստը և ընդգծել, որ մեր երկիրը վստահ քայլերով ամրապնդում է իր ժողովրդավարությունը։ Կառույցը հետևողականորեն դիտարկում է Հայաստանում ընթացող գործընթացները, բարեփոխումները մոնիտորինգային մարմինների՝ ԵԽ նախարարների կոմիտեի ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքի միջոցով։ Միայն վերջերս ԵԽ նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որտեղ ողջունեց մեր երկրի կողմից գրանցված կայուն առաջընթացը և Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հետագա բարեփոխումները։ Անդամակցության 15 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մասը և ակտիվ դերակատարը։ Եվրոպայի խորհրդի շրջանակներում, որպես դրա անդամ, Հայաստանն օգտվում է կազմակերպության ներկայացրած հնարավորություններից՝ առաջ մղելու մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող բարեփոխումները, որոնք հիմնված են մեր գերակայությունների վրա և ծառայում են մեր ժողովրդի շահերին:

Այս առումով համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև Գործողությունների ծրագրերը գործնականորեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Պատահական չէ, որ այսօր ազդարարավելու է Գործողությունների արդեն երրորդ ծրագրի մեկնարկը: Այն ներառում է տասնյակ նախագծեր՝ արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Ինչպես նախորդներում, այնպես էլ այս Գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին։

2013թ. մեր պետությունը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայաստանը կանգնեց եվրոպական խոշորագույն կազմակերպության ղեկին, ինչը կարևոր առաքելություն էր, նաև՝ հնարավորություն ու պատասխանատվություն: Հայաստանի նախագահությունը պսակվեց հաջողությամբ, ինչը բազմաթիվ առիթներով հաստատել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, կառույցների ղեկավարները և անդամ երկրները։ Նախագահության շրջանակներում Հայաստանում կայացան 13 խոշոր միջազգային համաժողովներ, տասնյակ միջոցառումներ։

Վեց ամիս շարունակ Հայաստանն էր Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքի քննարկումների նախաձեռնողը և թեմաների առաջադրողը, որոնք այժմեական էին և վերաբերում էին Եվրոպայի համար հրատապ նշանակություն ունեցող այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսությունը, ժողովրդավարական հասարակությունների զարգացումը, «եվրոպական ճարտարապետությունում» Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդումը և այլն։ Այս հարցերի շուրջ քննարկումներն առաջ մղելու և դրանք գործնական հունի մեջ դնելու համար վեց ամիս շարունակ մենք սովորականից առավել սերտորեն և, կարելի է ասել, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով համագործակցում էինք ԵԽ գլխավոր քարտուղարի, քարտուղարության ստորաբաժանումների, ԵԽԽՎ-ի, Կոնգրեսի, մարդու իրավունքների հանձնակատարի հետ, որոնց մենք շնորհակալ ենք մեր առաջնահերթությունների առաջ մղման, շարունակական աջակցության համար։ Իր նախագահության ընթացքում Հայաստանն աշխատում էր կազմակերպության գործառույթների ամրապնդման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել ԵԽ արդյունավետությունը մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում։

Հայաստանի նախագահությունն իր ներդրումն ունեցավ տարբեր միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ Եվրոպայի խորհրդի փոխհարաբերությունների ընդլայնման մեջ, որը միտված էր նույն ոլորտներում գործող կազմակերպությունների միջև աշխատանքների առավել համադրմանը և արդյունավետության բարձրացմանը։

Սոֆիայում կայացած ԵԽ նախարարների կոմիտեի 126-րդ նիստին քննարկված կարևոր հարցերից էր, թե՝ «ինչպես ապահովել մարդու իրավունքները հակամարտության շրջաններում»։ Սա, հիրավի, կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Բնական է, որ Եվրոպայի խորհուրդը, որպես այս ուղղությամբ կարևոր դերակատարություն ունեցող կազմակերպություն, պետք է շահագրգռված լինի և ջանքեր գործադրի, որ իր դավանած սկզբունքները, համաեվրոպական արժեքները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անհատների իրավունքները տարածվեն իր ազդեցության ողջ գոտում բնակվող բոլոր մարդկանց վրա՝ անկախ նրանց բնակության վայրի կարգավիճակից: Մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային հրամայական է, որը չունի ազգային, պետական երանգներ, չի ճանաչում սահմաններ։ Այս առումով մենք կարևորում ենք նմանօրինակ վերջին նախաձեռնությունները՝ քննարկելու հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության թեման, որոնցից ես կարժևորեի ԵԽ գլխավոր քարտուղարի արտահայտած կարևոր տեսակետները։

Չի կարելի թերագնահատել հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների դերակատարությունը։ Ի վերջո հենց մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն ու հարգանքն է ընկած շատ հակամարտությունների լուծման առանցքում։ Այս առումով Եվրոպայի խորհուրդը կարևոր առաքելություն պետք է իրականացնի։

Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է մարդու իրավունքներից կարևորագույնի՝ կյանքի իրավունքի համար, որն այս պարագայում հնարավոր է ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։ Ընդգծեմ, որ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԽ գլխավոր քարտուղարը, Նախարարների կոմիտեն։

Այս առումով չեմ կարող չանդրադառնալ ԵԽԽՎ որոշ պատգամավորների ապակառուցողական նախաձեռնություններին։ Քանի որ բազմիցս առիթներ ունեցել եմ ներկայացնելու մեր տեսակետը, կսահմանափակվեմ միայն ևս մեկ անգամ ընգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը։ Այս իրական վտանգի մասին բարձրաձայնել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները։

Եվրոպայի խորհուրդն այսօր, ավելի քան երբևէ, պետք է պայքարի այլատյացության, խտրականության երևույթների ու ատելության քարոզչության, մարդու իրավունքները ոտնահարող աղաղակող փաստերի դեմ, հետևողական լինի այն բոլոր դրսևորումների պարագայում, որոնք վտանգում և մարտահրավեր են նետում իր հիմնարար արժեքներին, ինչը կարող է կանխարգելիչ դեր խաղալ իրավիճակների հետագա լարման և նոր ճգնաժամերի կանխման համար։

Մերձավոր Արևելքում՝ մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ևս մեկ ցայտուն օրինակ են, որ միջազգային հանրությունը պետք է ավելի անզիջում պայքար մղի այսօրինակ դրսևորումների դեմ։ Դրանք խախտում են մարդու՝ ապրելու անքակտելի իրավունքը' ամրագրված մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Այս առթիվ գնահատելի է նախորդ տարի ապրիլին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի այցը Հայաստան և նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որտեղ նա հանդես եկավ ելույթով։ Կառույցի խորհրդարանական վեհաժողովն էլ իր հերթին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հայտարարություն, որին միացավ շուրջ երկու հարյուր պատգամավոր։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության տասնհինգ տարիները նշանավորվել են մեր երկրում իրականացվող բարեփոխումներում և եվրոպական արժեհամակարգի որդեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Եվրոպայի խորհրդի հետ մշտական ու սերտ համագործակցությամբ, ինչպես նաև՝ կազմակերպության կառույցներում Հայաստանի ակտիվ ու արդյունավետ ներգրավվածությամբ։ Համոզված եմ, որ այս բեղմնավոր փոխգործակցության ավանդույթները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Ամենադիտված