ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները պայմանավորվել են զարգացնել «Հյուսիս-հարավ» փոխադրամիջանցքը
Տարածաշրջան
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները պայմանավորվել են զարգացնել «Հյուսիս-հարավ» միջազգային փոխադրամիջանցքը: Կողմերը համապատասխան եռակողմ համաձայնագիրը ստորագրել են Սոչիում «Ռազմավարական գործընկերություն 1520» միջազգային գործարար համաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Համաձայնագիրն արտացոլում է երկաթուղային սակագներին վերաբերող դրույթներ բեռնահոսքերի ներգրավման և «Հյուսիս-Հարավ» ՄՓՄ-ի երթուղիների հետագա զարգացման համար՝ ներառյալ Բենդեր-Աբաս-Մոսկվա փորձնական կոնտեյներային գնացքի կազմակերպումը:
«Հյուսիս-հարավ» ՄՓՄ-ն ուղևորների և բեռների փոխադրման մուլտիմոդալ երթուղի է 7 հազար 200 կիլոմետր երկարությամբ՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ. հեռանկարային է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի մյուս երկրներից Ռուսաստանի տարածք (Կասպից ծովով) և այնուհետև Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա տարանցիկ բեռնահոսքերի ներգրավման համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան