Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը 

Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը

Դիվանագիտական առաքելություններ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Երևանում ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է արդեն ավանդական դարձած հայ-չեխական գործարար համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին և հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև չեխ գործարարների կողմից Հայաստանի' որպես հնարավորությունների երկրի բացահայտմանը:

Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից ՀՀ Նախագահը կարևորել է այս տարվա փետրվարին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի Հայաստան կատարած այցն ու դրա շրջանակներում կազմակերպված գործարար համաժողովը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այսօր Հայաստանում գործում է չեխական կապիտալով շուրջ 20 ընկերություն: Նրա խոսքով, Հայաստանն իրենց համար արդեն հասցրել են որոշ չափով բացահայտել այնպիսի չեխական ընկերություններ, ինչպիսիք են «Չեխ Ավտոն», «Շանտանը», բոհեմական հախճապակի ներմուծող «Պրահա»-ն և այլ ընկերություններ:

Սերժ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրը, տնտեսության զարգացման ներկայիս վիճակը, տնտեսական ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի առաջատար տեղը, որն արձանագրված է նաև միջազգային հեղինակավոր կառույցների վարկանիշային զեկույցներում: Ներդրումների ներգրավման տեսանկյունից Նախագահը կարևորել է հատկապես երկու գործոն՝ կայունությունը և տնտեսական շահը, ընդգծելով, որ Հայաստանում այդ առումով ստեղծված են բոլոր նախադրյալները։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր մակրոտնտեսական կայունությունը մեր երկրի համար մշտապես եղել է գերակա ուղղություն, և շնորհիվ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության՝ ներկայումս Հայաստանն ունի կայուն մակրոտնտեսական միջավայր:

«Մեր օրերում անհնար է պատկերացնել օտարերկրյա ներդրումների ներգրավումն առանց երկրի քաղաքական կայունության ու կանխատեսելիության: Ի դեպ՝ քաղաքական կայունություն ասելով, ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, մենք հասկանում ենք առաջին հերթին ժողովրդավարական կայունություն՝ հիմնված մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, ինչը թույլ է տալիս երկիրը զերծ պահել քաղաքական ցնցումներից՝ չվտանգելով, իհարկե, նաև ներդրումների ապագան: Այդ նպատակին էին ուղղված նաև սահմանադրական բարեփոխումները մեր երկրում»,-ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանում իրականացվող համալիր բարեփոխումների մասին՝ ընդգծելով, որ այդ բարեփոխումների ճանապարհին մեծ է եղել Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության դերը, որի աջակցությամբ նշանակալիորեն եվրոպական չափանիշներին են մոտեցվել առևտրի կանոնակարգերի, սննդամթերքի անվտանգության, մտավոր սեփականության ոլորտները: ՀՀ Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է վճռականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը:

Հանրապետության Նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններն ու բարենպաստ պայմանները, ընդգծելով, որ Հայաստանը արտոնյալ մուտքի հնարավորություն ունի այլ տնտեսական տարածքներ՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա և մի շարք այլ երկրներ: Վերջիններիս կողմից տրամադրվող արտոնյալ առևտրային ռեժիմների շնորհիվ, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով հայկական ծագում ունեցող ապրանքներն արտահանել այս շուկաներ:

«Մենք վստահ ենք, որ մեր երկրի զարգացման կարևորագույն գրավականն են որակյալ կրթության խթանումը և մարդկային ներուժը, ուստի մենք մեծ տեղ ենք հատկացնում դրանց: Մենք ունենք որակյալ, կրթված և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով ճկուն աշխատուժ»,-ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանին՝ երևանյան գործարար համաժողովին մասնակցության համար և համոզվածություն հայտնել, որ բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանը և Չեխիան կարող են նշանակալի արդյունքներ արձանագրել' նպաստելով երկկողմ համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Ամենադիտված