Կապանը և Չինաստանի Նինգպոն դարձել են քույր քաղաքներ
Դիվանագիտական առաքելություններ
Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգպո քաղաքում հունիսի 9-ին տեղի է ունեցել Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների սննդի փառատոնը և ցուցահանդեսը, իսկ հունիսի 10-ին Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կառավարիչների և քաղաքապետերի երրորդ համաժողովը։
Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են Նինգպոյի հետ քույր քաղաքի կարգավիճակ ունեցող 10-ից ավելի քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։ Մասնակցել է նաև Հայաստանի Կապան քաղաքի պատվիրակությունը' քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ։
Միջոցառման շրջանակներում Նինգպոյի քաղաքապետ Թանգ Յիձյունը և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ստորագրել են երկու քաղաքների միջև բարեկամական փոխգործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)