Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունն ուժեղացրել է Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը
Տարածաշրջան
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն անցել է Թուրքիայի հետ պետական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի: Այդ մասին այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն անցել է պետական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան