Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Ադրբեջանում հալածում են Ռուսաստանի քաղաքացուն հայկական ծագման համար

Տարածաշրջան

Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը մոտ մեկուկես ամիս է, ինչ գտնվում է Ադրբեջանի բանտերից մեկում հայկական ծագման պատճառով: Այս մասին տեղեկացրեց ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, ում պնդմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունից այդ ժամանակահատվածում որևէ մեկը դեռեւս եղբորը չի այցելել:

«Մարատի ձերբակալության մասին իմացել եմ նրա գործընկեր Ելենա Մակարենկոյից, ում նույնպես 15 օր պահել էին մեկուսարանում միայն նրա համար, որ եղբորս ընկերն է: Ադրբեջանցի ոստիկանները նրան ասել էին, որ պետք է կարողանա ընտրել ընկերների, այլ ոչ թե ընկերություն անել հայկական ծագում ունեցող մարդկանց հետ: Նրան ազատ էին արձակել, եւ հունիսի 25-ին Մոսկվա հասնելուց հետո նա անմիջապես ինձ հետ կապ էր հաստատել եւ ներկայացրել իրավիճակը»,- ասաց Մարիանա Միրզոյանը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են հունիսի 9-ի Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Մարիանա Միրզոյանի խոսքով՝ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ:

«Նա միշտ նորմալ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցի գործընկերների հետ: Նա որոշակի ժամանակահատվածում աշխատել է Բաքվում, 2015 թվականին աշխատել է Եվրոպական օլիմպիական առաջին խաղերի շրջանակում, անընդմեջ գնացել, եկել է այնտեղ, սակայն նման խնդիր երբեւէ չի ունեցել: Եթե Ելենան մեզ չտեղեկացներ այդ մասին, երեւի այդպես էլ չէինք իմանա, որ նրան ձերբակալել էին, քանի որ Բաքու գնալուց հետո չենք կարողացել կապ հաստատել իր հետ»,- նշեց ձերբակալվածի քույրը:

Կատարվածի մասին իմանալուց հետո Մարիանա Միրզոյանն անմիջապես դիմել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ նրան պատասխանել են, որ ձերբակալության վերաբերյալ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել:

«Ինչպես է հնարավոր նման բան, եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացու մասին է, հատկապես այն դեպքում, երբ Ելենան ինձ տեղեկացրել էր, որ նախքան Մոսկվա վերադառնալը նա դիմել է Ռուսաստանի դեսպանատուն եւ տեղեկացրել, որ ձերբակալել են իրենց երկրի քաղաքացուն: Ելենային խոստացել են զանգահարել, սակայն այդպես էլ ոչ մի տեղեկություն չեն տվել:

Եղբայրս արդեն մեկուկես ամիս է' Բաքվում է, եւ մենք նրանից տեղեկություն չունենք, այս ընթացքում Ռուսաստանի դեսպանատնից դեռեւս նրան չեն այցելել՝ պատճառաբանելով, որ չունեն թույլտվություն»,- տեղեկացրեց Մարիանա Միրզոյանը:

Մարիանան նաև նամակ է գրել և փոստով ուղարկել Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն՝ այն եղբորը փոխանցելու խնդրանքով:

«Ես ուզում էի, որ այդ նամակը եղբայրս անպայման ստանար, որպեսզի նա իմանար, որ մենք տեղյակ ենք եւ զբաղվում ենք այս հարցով, քանի որ նա նույնիսկ չգիտի էլ՝ իր հարազատները տեղյակ են իր այդ վիճակից, թե ոչ: Մտածում էի՝ նամակը կկարդա, ձեռագիրս կճանաչի եւ գոնե մի փոքր իրեն լավ կզգա: Սակայն դեսպանի քարտուղարներից Սերգեյ Վոլֆը ինձ հարցրել է, թե արդյոք հնարավոր է ասելիքը բանավոր փոխանցել, քանի որ նամակը փոխանցելը շատ խնդրահարույց է: Ես պարզապես զարմացած էի. նրանց ասացի, որ նման խնդիր չի կարող առաջանալ, քանի որ ըստ օրենքի՝ նրան թույլատրվում է ստանալ այդ նամակը»,-ասաց նա:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված պատասխան նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Մարիանա Միրզոյանը նաեւ տեղեկացրեց, որ նրանք ծնվել են Բաքվում, ընտանիքը Բաքվի փախստականներից է, սակայն 6 տարեկանից ապրել են ՌԴ-ում:

«Մարատը վերցրել էր կնոջ ազգանունը, եւ չէր էլ ենթադրում, որ կարող է ինչ-որ խնդիր առաջանալ, իսկ որեւէ բան իմանալու դեպքում էլ մտածում էր՝ երկրի տարածք չեն էլ թողնի, միանգամից հետ կուղարկեն»,- նշեց Մարիանա Միրզոյանը:

Ձերբակալվածի քույրը տեղեկացրեց, որ դիմել է տարբեր գերատեսչություններին՝ ՌԴ արտգործնախարարություն, գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, անվտանգության դաշնային ծառայություն այն հույսով, որ հարցին հնարավոր կլինի ինչ-որ լուծում տալ:

«Նախքան Բաքու մեկնելը նա որոշակի առողջական խնդիրներ ուներ: Մենք չգիտենք՝ ինչ վիճակում է եղբայրս, չգիտենք՝ արդյոք ողջ է, թե չէ: Մեր միակ աղբյուրը Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն է, որից պատշաճ պատասխան չենք էլ կարողանում ստանալ: Զանգում ենք, հարցնում եղբորս հարցով պատասխանատուին, իսկ նա կա՛մ տեղում չէ, կա՛մ ասում են՝ վաղը զանգեք»,-նշեց Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը:

Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածը բավականին տարածված է:

Դեռեւս 2015 թվականին ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության երիտասարդական թևի անդամ Էլվին Աբդուլլաևը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման հենց 234.4.3 հոդվածով:

Նախկինում եւս գրանցվել են բավականին շատ դեպքեր, երբ Ադրբեջանը ձերբակալել կամ արգելել է հայազգի օտարերկրացիների մուտքը երկիր, ինչպես օրինակ Ռուսաստանի եւ Ամերիկայի քաղաքացի Դիանա Մարկոսյանի հետ տեղի ունեցած դեպքը:

2011 թվականին ամերիկյան «Բլումբերգ գործակալության ֆոտոթղթակից Դիանա Մարկոսյանին Բաքվից արտաքսել էին Ստամբուլ հայկական ծագման պատճառով, ինչը հաստատել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը: «Հայկական ծագում ունեցող Դիանա Մարկոսյանի՝ Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում խնդիրներ կլինեն կապված նրա անվտանգության ապահովման հետ»,-ասված է եղել հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված