Բերման է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորի թիկնապահը
Գագիկ Շամշյանը հայտնում է
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել մի երիտասարդ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը ոստիկանություն է բերման ենթարկվել Դեմիրճյան փողոցից:
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ այդ երիտասարդը «Պրիորա» մակնիշի 44 ՏՏ 444 համարանիշի ավտոմեքենայով ուղեկցել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանին:
Նրան ոստիկանություն են բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժնի և պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել էր, որպեսզի բոլորը հրաժարվեն թիկնազորային շարասյուններից, իսկ չենթարկվողները Ռուստամ Գասպարյանի օրինակով կհայտնվեն ոստիկանության ուշադրության կենտրոնում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել