Դա սադրանք է․ Բալայանը՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անձնական տվյալների հրապարակման մասին
Դիվանագիտական առաքելություններ
Վերջին օրերին համացանցում իրար հետեւից հայտնվեցին հրապարակումներ, որոնցում հրապարակված էին ԱՄՆ դեսպանատան հինգ աշխատակիցների անձնագրերի սքան-պատճենները։ Բացի այդ՝ հեղինակները Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը մեղադրում են երկրում զինված անկարգություններ նախապատրաստելու մեջ:
Այս հարցի վերաբերյալ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ դա սադրանքի տպավորություն է թողնում։ «Այդ անընդունելի արարքը չի կարող վնաս հասցնել Հայաստան - Միացյալ Նահանգներ ամուր բարեկամական գործընկերությանը»,- ասված է Բալայանի խոսքում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)