Գոգարանի հրդեհի ողբերգական մանրամասները. երեխաներից մեկը մահացել է, մյուս երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Գոգավանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի Գոգարան գյուղի տներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Մ. Գասպարյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկը` գույքով (հյուրասենյակ, միջանցք, խոհանոց` 12x11մ):
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել 4-ամյա Արման, 3-ամյա Գոռ և 3-ամյա Արեն Գասպարյանները, ովքեր բնակիչների և «1-03» ծառայության կողմից տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան:
3-ամյա Արեն Գասպարյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Մյուս երկու երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ հրդեհի առաջացման հանգամանքները դեռ պարզվում են:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել