Մեկ դեսպանը՝ երեք երկրում. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին համատեղության կարգով, նշանակել է Լատվիայի և Էստոնիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով՝ որոշում եմ.
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին համատեղության կարգով, նշանակել Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)