Ինքնասպանություն Երևանում. 64-ամյա տղամարդն իրեն ցած է նետել շենքի տանիքից
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ` նոյեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06.50-ի սահմաններում Շտապօգնության ենթակայանից Ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Նալբանդյան փողոցի թիվ 27 շենքից մի մարդ իրեն ցած է նետել:
Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետի տեղակալ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Ասատրյանը:
Ինքնասպանության վայր է ժամանել նաև դատաբժիշկը:
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն շենքի բնակիչ, 64-ամյա Գագիկ Վարդումյանը ինքնասպանություն է գործել` ցած նետվելով Նալբանդյան փողոցի թիվ 27/25 շենքի տանիքից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել