Ինքնասպանության փորձ Երևանում. 19-ամյա աղջիկն իրեն նետել է 5-րդ հարկից
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ` նոյեմբերի 14-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.25-ին «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ` «պոլիտրավմա» ախտորոշմամբ:
Շտապ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի բնակիչ, 19-ամյա Լիլիթ Դեմիրճյանն է, ով նույն օրը իրեն ցած է նետել շենքի 5-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի ննջարանի պատուհանից:
Աղջկա հարազատները ոստիկանությանը հայտնել են, որ Լ.Դեմիրճյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել