Ավտովթար` Իջևանում. «ՎԱԶ-2121»-ն ընկել է ձորը, վարորդը տեղում մահացել է (Ֆոտոշարք)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով ավտոպատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Իջևանի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վարդան Մանվելյանը:
Շտապ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 6-րդ կմ-ին՝ Սևքար գյուղի հատվածում, Վարդան Մանվելյանը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի 06 ՕԼ 303 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել և ընկել է ձորը:
Ավտովթարի հետևանքով Վարդան Մանվելյանը տեղում մահացել է:
Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել