Արթիկ քաղաքում «Տոտմա» խանութի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր' մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի 5 Ա հասցեյում գտնվող «Տոտմա» խանութի դիմաց կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետի տեղակալ Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեյի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննչական խումբը' ավագ քննիչ Մանանդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 26 տան բնակչուհի Աիդա Հովակյանը: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ' արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ