Միջոցառումներ են անցկացվել ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում․ ԵԿՄ 200 հոգանոց պատվիրակությունը եղավ նաև Շուշիում (տեսանյութ)
Տարածաշրջան
Երկրապահի օրվա միջոցառումները Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկեցին վաղ առավոտյան՝ ծաղկադրումով ԵԿՄ վարչության շենքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին եւ ի փառս Երկրապահի խաչքարին:
Այնուհետեւ եռասերունդ երկրապահական ընտանիքն այցելեց Եռաբլուր՝ խոնարհվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Արդեն երրորդ տարին է, որ ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ պատարագ է մատուցվում Մայր տաճարում: Փաստորեն, Երկրապահի օրը ոչ միայն ազգային, պետական տոն է, այլեւ ունի մայր եկեղեցու օրհնությունը:
Զուգահեռաբար միջոցառումներ են անցկացվելու ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում, բոլոր մարզային խորհուրդներում:
ԵԿՄ 200 հոգանոց պատվիրակությունը Շուշիում եւս կմասնակցի պետական միջոցառումներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան